Ամերիկյան Յուվալդ քաղաքի (Թեքսաս նահանգ) իշխանությունները որոշել են քանդել այն դպրոցը, որտեղ այս տարվա մայիսին հրաձգության հետևանքով 19 երեխա և 2 ուսուցիչ զոհվեց։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Fox հեռուստաընկերության տարածաշրջանային մասնաճյուղի լրագրող Էլեն Մաքնամարան՝ հղում կատարելով քաղաքապետ Դոն Մաքլաֆլինին։
«Յուվալդի քաղաքապետը հայտարարել է, որ «Ռոբ» տարրական դպրոցը կքանդվի, քանի որ ծնողները և երեխաներն այլևս չեն ուզում այդ դպրոց գնալ»,- գրել է նա։