Էկվադորի քաղաքացիները այսուհետ կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզային ռեժիմի։ Կառավարությունը հունիսի 23-ին ընդունեց համապատասխան որոշումը։
Էկվադորն իր հերթին Հայաստանի քաղաքացիների համար է վերացրել առանց վիզայի մուտքի ռեժիմը. «Սա այմանավորված է Հայաստանի Հանրապետության և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։