Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վանաձորում ստեղծելու են Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց։
«Ինչպես նախորդ նիստի ժամանակ առիթ ունեցա հայտարարել, որ Երևանում ստեղծվում է Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոցը, այդպես էլ որոշվել է Վանաձորում ստեղծել Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի դպրոցը։ Իհարկե, մեր չեմպիոնների հետ էլ պետք է խորհրդակցենք, որովհետև շատ նրբություններ կան։ Նրանք նույնպես հետագա կառավարմանը պետք է շատ կոնկրետ մասնակցություն ունենան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։