Շաբաթ, 5 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Նորքի զինված խմբի գործով ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի երեք վճիռ է կայացրել

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի երեք վճիռ է կայացրել, որոնցով եզրահանգել է՝ խախտվել են Նորքի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի և ևս երկու մասնակիցների իրավունքները։

Ստրասբուրգի դատարանը երեք մեղադրյալներին տևական ժամանակ կալանք տակ պահելը համարել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում։

«Խոսքը գնում էր նախնական կալանքի մասին, որն, ըստ էության, մենք բողոքարկել ենք, բոլոր երեք ատյաններում, որից հետո, իհարկե, դիմել ենք Եվրադատարան, տարիներ անց ստացել ենք պատասխան, որ ըստ էության, այն կալանքը, որ մեզ տվել են, չարչարանքն ու խոշտանգումների միջով, բարոյահոգեբանական իհարկե, որ անցել ենք, եղել է իսկապես անհիմն, ոչ արդարացի, որի հիման վրա Եվրոպական դատարանը որոշում է կայացրել ու արդարացի է համարել մեր պահանջը», — նշեց Վարդանյանը:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ զինված խմբի 20 անդամները՝ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ 2015 թվականին ծրագրել էին իշխանությունը բռնությամբ զավթել։ Արդեն 6 տարի ձգվող դատաքննությունը մոտենում է ավարտին։ Այսօր հերթական նիստն էր։ Վարդանյանն ասաց՝ կալանքի տակ չորս տարի է անցկացրել և բանտից ազատ արձակվել միայն 2018-ի հեղափոխությունից հետո՝ 2019 թվականի սեպտեմբերին 1 միլիոն դրամ գրավի դիմաց։

«Խնդիրը նրանումն է եղել, որ ամեն երկու ամիսը մեկ նախաքննության ընթացքում երկարացրել են մեր կալանքը մոտ մեկ տարի: Ի դեպ, ասեմ, որ հիմքը, ըստ էության, հանդիսանում էր այն, որ քննիչը պատճառաբանում էր նրանով, որ մենք կարող ենք խոչընդոտել նախաքննությանը, որից հետո նաև կալանքի տակ ենք մնացել դատաքննության ընթացքում, որը մեղադրող կողմը արդարացնում է նրանով, որ մենք կարող էիք խոչընդոտել դատաքննությանը, թաքնվեինք և այլն: Փաստացի Եվրադատարանը գտավ, որ անհիմն է եղել և՛ մեղադրող կողմի, և՛ քննիչների կողմից ներկայացված…. Մոտ երկու տարի ութ ամիս մենք համարյա տեսակցություն և զանգեր չենք ունեցել, մեր տեսակցությունն ու զանգերը բացվել են ու արտաքին աշխարհի հետ կապի հնարավորություն ենք ունեցել 2018 թվականից հետո», — նշեց Վարդանյանը:

Եվրոպական դատարանը որոշել է, որ պետությունը պետք է Արթուր Վարդանյանին իր իրավունքների խախտման համար 6000 եվրո վճարի։

Միջազգային դատարանը նաև եզրակացրել է, որ Արթուր Վարդանյանի, զինված խմբի մյուս անդամներից՝ Խաչիկ Ավետիսյանի և Սարիբեկ Հարությունյանի կալանավորման որոշումները երկարատև են եղել ու չեն համապատասխանել կոնվենցիայի դրույթներին։ Այսինքն, պետք է մարդուն կալանքի տակ պահել, երբ կա հիմնավոր կասկած, որ նա ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը կամ կթաքնվի քննությունից։

Զինված խմբի անդամների վերաբերյալ դատարանի կայացրած ընդհանուր վճռում նշվում է, որ հայաստանյան իրավապահների որոշումները մեղադրյալներին կամայականություններից պաշտպանվելու հնարավորություն չեն տվել։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img