Երեկ՝ հունիսի 23-ին, կայացավ Նորք-Մարաշ վարչական շրջանի կողմից կազմակերպվող ֆուտբոլի բաց առաջնության եզրափակիչ փուլը։ Առաջին պատվավոր հորիզոնականը գրավեց Նորք-Մարաշ վարչական շրջանի թիմը, 2֊րդ հորիզոնականը՝ Արաբկիր վարչական շրջանի, 3֊րդը՝ Դավիթաշեն վարչական շրջանի թիմը։ Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի պաշտոնական էջից։
Պատվոգրերը և մեդալները հաղթողներին հանձնեց Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սերգեյ Սարգսյանը։
«Շնորհակալություն վարչական շրջանների հավաքական թիմերին՝ ֆուտբոլի բաց առաջնությանը ակտիվորեն մասնակցելու համար»,- ասված է հայտարարության մեջ։