Ապարանում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպից զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են պարզել միջադեպի մասնակիցներին եւ պատժել: Սպանվածներից մեկի հորեղբայրը նշեց, որ իրեց չեն հավատում
«Արագածոտնի փոխմարզպետ Փարվանյան Էդգար, էդ պատգամավորը՝ Մաթևոս Ասատրյանը, իր եղբոր տղան, անձամբ մասնակից են եղել, կազմակերպող են եղել, Փարվանյան Էդգարի հորեղբոր տղաները։ Իհարկե հերքելու են, բա հո չեն ասելու այո, մենք ենք արել։ Ռոման Փարվանյանը իր հորեղբոր տղան, կազմակերպում են ու խումբը մտնում է Ապարան ու արյունահեղությունը կատարվում է։ Մեր պատգամավորի եղբայրը՝ անունը Գռզո, անձամբ ներկա է եղել դեպքին։ Քաղաքական բան չեմ տեսնում, ստից բանից առաջացել է։ Շատ հասարակ բան էր, որ կարելի էր խոսքով անցկացնել։ Օրեր է տևել էդ հարցերը, հարց են պարզել ու հետո էդ օրը արյունահեղությունը եղել է։ Էդ մարդիկ սառնասրտորեն, ձեռքերը չդողալով սպանել են։ Սպանվածներն էլ, վիրավորներն էլ քաղաքականության հետ կապ չունեն։ Իրանք ուղղակի ինչ ուզում անում, երևի դրանից։ Մարզպետի տեղակալի բարեկամի տղաներն են եղել, պատգամավորի հարազատները։ Բայց մենք չենք մտածում, որ քաղաքական է եղել։ Իրենք կարող էին կանխել դա։ Իրենք հերքում են, որ իրենց հարազատները չեն եղել, բայց փոխմարզպետի եղբայրը եղել է դեպքի վայրում։ Վեճը երեք օր է տևել, իրենք ոչ մի բան չեն արել, որ կանխեն։ Մեզ եթե մեր տղաները ասեին, մենք ամեն ինչ կանեինք, որ կանխեինք, բայց իրենք չեն արել ոչ մի բան, ոստիկանեություն չեն զանգել, չեն կանխել»,- պատմեցին սպանված տղաների հարազատները։
Նրանք նշում են, որ մի քանի զենք է գործադրվել, տղաներին սառնասրտորեն սպանել են։