Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից։ Այժմ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։ Այս մասին ասվում է Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» տարածած հաղորդագրության մեջ:

«Շուշիի հուշարձանների մեջ առանձնակի հետաքրություն է ներկայացնում Վերին թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ Ժամ եկեղեցին: Կանաչ Ժամ է (կանաչ եկեղեցի) կոչվել այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի: Եկեղեցու զանգակատան մուտքի վերնամասում առկա է կառուցման տարեթվի մասին արձանագրություն . «Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847»:

Վերջերս սոցիալական ցանցերի օգտատեր ոմն Էլնուր Ալլահվերդիևը վերադարձել է Կանաչ ժամ եկեղեցին ռուսականացնելու անշնորհակալ գործին: Հարկ է նշել, որ եկեղեցու ռուսականացման տենդը Ադրբեջանում նոր երևույթ չէ: Ժամանակին Ֆուադ Ախունդովն էր անհիմն կերպով այն համարում «ռուս ուղղափառների»: 1960-ականների կեսերին Բաքվում որոշվեց քшնդել քաղաքի հայկական մասը ՝ ադրբեջանցի վերաբնակիչների համար «բնակելի տարածքը» ընդլայնելու և իհարկե Շուշիի հայկական հետքերը վերшցնելnւ համար: Այդ ընթացքում քшնդվել են հայկական երեք՝ և պահպանված ռուսական մեկ եկեղեցիները, nչնչшցվել մի քանի հայկական գերեզմшնшտներ ՝ գեղեցիկ խաչքարերով և հnւշшրձшններով:

«Կանաչ ժամ» եկեղեցին, որը Ֆուադ Ախունդովը անհիմն համարում է «ռուս ուղղափառների», վերածվել է պատկերասրահի:

Իսկ որն է Հովհաննես Մկրտիչ եկեղեցու նախապատմությունը: Պահպանվել է վկայություն, համաձայն որի, 1840թ. իշխանությունների հատուկ կարգադրությամբ, ապագա Վերին Թաղ են տեղափոխվել Ներքին Թաղի մահմեդական միջավայրում ապրող բոլոր հայերը 56 ընտանիք (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2), ովքեր Ներքին Թաղում ունեին քարաշեն, փայտյա ծածկով Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչը խոսում է թաղամասում հայերի ծանրակշիռ թվակազմի մասին): Փաստաթղթում ասվում է, որ մահմեդականների կողմից հայերը ճնշումների էին ենթարկվում, ինչը հանգեցրել է վերջիններիս վերաբնակեցմանը (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2): Այդ նույն փաստաթղթից պարզ է դառնում, որ Վերին Թաղ տեղափոխվելուց հետո, նոր տեղում կառուցվել է փայտաշեն մատուռ, որը պահպանվել է մինչև 1848թ, երբ նրա տեղում կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ քարաշեն եկեղեցին: Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ այդ եկեղեցին կոչվում էր Վերին Թաղի Սուրբ Աստվածածնի եկեղեցի: Քաղաքի ստորին մասում, մոտովորապես այժմյան ծածկած շուկայի տեղում էր գտնվում ռուսական դասական ճարտարապետական մոտիվներով կառուցված բյուզանդածես ուղղափառ եկեղեցի, ռուսական պաշտոնյաների և կայազորի համար, որը դժբախտաբար չի պահպանվել: Դրան կանդրադառնանք առանձին:

Ինչ վերաբերվում է Էլնուրի մտքի ճամարտակմանը ուղղափառ եկեղեցուն հարիր գմբեթի վերաբերյալ, ապա դա ընդամենը ժամանակի ճարտարապետական ոճի ազդեցության հետևանք էր, որը սակայն չի պահպանվել, երբ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ավերված եկեղեցին հետագայում վերականգնվել է»,- ասված է հայտարարության մեջ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img