Ընդդիմադիրներն ավարտեցին ակցիան՝ ի պաշտպանություն ՀՀ խորհրդանիշների։ Նշենք, որ այսօր ՀՀ սահմանադրության օրն է։
Ընդդիմադիր ուժերը քաղաքացիների հետ երթով գնացին դեպի Սահմանադրական դատարան, Նախագահական նստավայր և Ազգային ժողով։ Նրանք շղթայված Սահմանադրությունը թողեցին դատարանի մոտ՝ ի նշան երկրում առկա սահմանադրական ճգնաժամի։
Երթը ավարտվեց Սարյանի պուրակում։ Ընդդիմությունը հայտարարեց, որ ուրբաթ օրը 19։30 հանրահավաք են իրականացնելու։