Ուրբաթ, 14 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Հ.Մամիջանյանը, Ա.Խաչատրյանը, Վանեցյանի մայրը Կառավարման ակադեմիայից ազատվել են քաղաքական հայացքների համար. Թովմասյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ռեկտոր նշանակված Խաչատուր Ղազեյանը քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների հետ չի երկարաձգում պայմանագրերը: Սա մտահոգիչ երևույթ է, որը տարածում է գտնում բուհերում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Տեղեկություն եմ ստացել, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից ազատվել են իրենց քաղաքական հայացքների համար: Ընդդիմադիրներ Հայկ Մամիջանյանը և Արթուր Խաչատրյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի հետ զրույցում նշել են, որ իրենց կարծիքով իրենց հետ աշխատանքային պայմանագրի չերկարաձգման պատճառը բացառապես քաղաքական է։

Հարկ եմ համարում նշել, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում արձանագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության, և դրանց իրականացումը կարող է պայմանավորված լինել օրենքով նախատեսված սահմանափակումներով։ Իսկ Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այդ թվում նաև քաղաքական համոզմունքից անկախ։ Հետևաբար առհասարակ ընդդիմադիր հայացք ունենալու համար դասախոսին աշխատանքից ազատելը ըստ էության Կոնվենցիայի դրույթների տեսանկյունից խիստ մտահոգիչ մոտեցում է: Բացի այդ, առկա են մտահոգություններ, որ կրճատումները շատ դեպքերում կրել են անձնավորված բնույթ. դրանով նաև ազատվել են «անցանկալի» դասախոսներից:

Ստացվում է, որ բուհերն ու, առհասարակ, կրթական համակարգն ապաքաղաքականացնելու կարևորությունն ընդգծող Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ տեղի են ունենում գործողություններ, որոնք նախկինում մերժելի էին նույն Փաշինյանի կողմից: Ու ստացվում է, որ բուհերին ինքնավարության իրական «տիտղոսով» օժտելուն վերաբերող կոչերն առ ոչինչ են։

Իմ հանձնարարությամբ Հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել Ակադեմիայի ռեկտոր՝ Խաչատուր Ղազեյանի հետ պարզաբանումներ ստանալու նպատակով, որին ի պատասխան՝ ռեկտորը հերքել է տեղեկությունը` ասելով, որ որևէ աշխատակցի հետ պայմանագիր չերկարաձգելը պայմանավորված չէ քաղաքական հայացքներով: Եթե խնդիրը ազատված աշխատակիցների ընդդիմադիր քաղաքական հայացքները լիներ, ապա իրենց մոտ չէին շարունակի դասավանդել Խոսրով Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը, Գևորգ Դանիելյանը:

Իհարկե, իմ իրավասության սահմաններում գնալու եմ ահազանգի հետքերով, գրություններ եմ ուղարկելու ինչպես ՀՀ իրավասու օղակներին, այնպես էլ միջազգային գործընկերներիս՝ վերջինների ուշադրությունը հրավիրելով ընդդիմադիր գործիչների աշխատանքային պայմանագրերը չերկարացնելու անընդունելի իրողության վրա:

Հ․Գ․ Բուհերի ապաքաղաքականացվածությունը ոչ թե իշխանության գալու համար օգտագործվող քարոզ է, այլ՝ անհրաժեշտություն, որը պետք է պահպանվի։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img