Այս պահին մենք չենք քննարկում մանդատներից հրաժարվելու հարցը, քանի որ կարծում ենք, որ այս պահին դա որևէ արդյունավետություն Շարժմանը չի հաղորդելու։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Մեր օրակարգի ու գործընթացի հաջողության համար կարծում ենք մանդատները դեռ պետք են գալու։ Իսկ ովքեր էլ դուրս են գալիս, ցանկանում ենք բեղմնավոր աշխատանք, բարի բախտ։ Մենք խնդիրը դրել ենք, գնալու ենք այդ ճանապարհով։ Ես այս պահին խոսում եմ մեր մասին ու ասում եմ, որ ամեն ինչ անելու ենք ընդլայնվելու համար։ Կլինեն մարդիկ, ովքեր դուրս կգան, աստված իրենց հետ։ Մենք ամեն ինչ անելու ենք ընդդիմադիր դաշտում համախմբման համար»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրենք պայքարի են դուրս եկել իշխանական մեծ ռեսուրսի, երևացող ու չերևացող ուժերի դեմ։ Սաղաթելյանը վստահ է՝ արդյունքում հաղթելու են այս պայքարում։