«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների` Սահմանադրության օրվա առթիվ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը կազմել է 48 միլիոն 811 հազար 320 դրամ, գրում է «Հետք»–ը։
Պատգամավորները պարգևատրվել են պաշտոնային մեկ դրույքաչափի` մեկ ամսվա աշխատավարձի չափով: Նշենք, որ կախված զբաղեցրած վարչական պաշտոնից, պատգամավորների աշխատավարձերի չափը տարբեր է, օրինակ մշտական հանձնաժողովի նախագահինը 793680 դրամ է (հարկերը ներառյալ), հանձնաժողովի փոխնախագահինը` 694470 դրամ է (հարկերը ներառյալ), վարչական պաշտոն չզբաղեցնող պատգամավորինը` 661140 դրամ (հարկերը ներառյալ):
Խորհրդարանից հրաժարվել են ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության հավելվածը տրամադրել` որակելով անձնական տվյալ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը ասել էր, որ ընդդիմությունը չի պարգևատրվել` հաշվի առնելով անհարգելի բացակայությունները:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։