Հայաստանում Ոստիկանության զորքերի եւ Պետական անվտանգության ծառայության բազայի վրա նախատեսվում է ձևավորել Ազգային գվարդիա։ Այս մասին Ազգային ժողովում հուլիսի 12-ին ՆԳՆ կազմավորման քննարկման ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նրա խոսքով՝ գվարդիան ներքին զորքերի կարգավիճակ չի ունենա։ Նրա գործունեությունը չի կարգավորվի Զինված ուժերի գործունեությանն առնչվող օրենսդրությամբ։