ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել ու դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի Զախո հանսգտավայրի հրետակոծությունը, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բարեկամ Իրաքին և իրաքցիներին Զախոյում հրետակոծության հետևանքով խաղաղ բնակիչների ողբերգական մահվան կապակցությամբ։ Մենք խստորեն դատապարտում ենք խաղաղ բնակչության դեմ իրականացված բռնությունը և շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին»,-ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի թվիթերյան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստանի Զախո հանգստավայրում հուլիսի 20-ի հրետակոծության հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ առնվազն 23-ը։ Իրաքի իշխանությունները հարձակման մեջ մեղադրում են Թուրքիային, բայց Անկարան հերքում է բոլոր մեղադրանքները։