Եթե ԱՄՆ-ն թույլ տա Ռուսաստանին գրավել Ուկրաինան, դա կհանգեցնի նրան, որ աշխարհը կսկսի նման պատերազմների «սեզոն»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գրում է Reuters-ը։
«Եթե մենք թույլ տանք, որ մի մեծ երկիր ծաղրի ավելի փոքրին, պարզապես ներխուժի և առանց ընդդիմության տիրի նրա տարածքին, ապա դա բաց սեզոն կնշանակի ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում», — ասել է Բլինկենը։