Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նրա դիվանատան ղեկավար Անդրեյ Երմակը և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան տեսակապով զրույց են վարել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և անձնախմբի հետ տեսահանդիպում անցկացրեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգների 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի հետ»,- օգոստսի 9-ին գրել Է Երմակը իր Telegram-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա հավելել Է, որ Զելենսկին շնորհակալություն Է հայտնել Քլինթոնին «Ուկրանիայի անձնական աջակցության համար» նրանից եւ Հիլարի Քլինթոնից, ինչպես նաև քննարկել Է Զապորոժիեի ատոմակայանի շուրջն ստեղծված իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: