«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք բողոքում են պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակ լինելուց, որի հետեւանքով Փեթակում և Սուրմալուի գործող հատվածում առևտուր իրականացնելը բարդ է լինելու:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցված են։