Դա նախագիծ չէ, օրենքի պահանջ է, ըստ որի, եթե լրանում է պատգամավորների անհարգելի բացակայությունների թույլատրելի չափը, հարցը մտնում է օրակարգ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցին:
«Պետք է նստաշրջանն ավարտվի, դրա մասին մենք կարող ենք խոսել դեկտեմբերին: բայց ես վստահ եմ, որ իրենք փորձելու են ինչ-որ ձևով կա՛մ բժշկի թուղթ ներկայացնել, կա՛մ ինչ-որ ձևով գալ ու մասնակցություն ապահովել, իբր, իրենց օրակարգով, դա էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում: Տարվա վերջում, ըստ տվյալների, հարցը կմտնի ԱԺ խորհուրդ ու որոշում կկայացվի», — ասաց ԱԺ նախագահը: