Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը: Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում:
Ադրբեջանի Նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին [առաջնահերթ] պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի: Սրանց միջազգային քրեական հետապնդումը կունենա այս շարունակվող ցեղասպան քաղաքականության համար կանխարգելող նշանակություն:
Քանի որ հարցը հիմա հրատապ է, այս պահին կարող ենք ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, հետագայում կարող ենք նաև վավերացնել դատարանի կանոնադրությունունը` լուծելով անհրաժեշտ պայմանները:
Դատարանի իրավազորությունը կարող ենք նաև ճանաչել ժամանակավորապես, բայց դա պետք է անել անհապաղ: Սրա համար կան բոլոր հիմքերը և դատարանի կանոնադրությունն էլ տալիս է այդ հնարավորությունը:
Արման Թաթոյան