ԱՄՆ-ը Հայաստանում ադրբեջանական գնդակոծության զգալի վկայություններ է տեսնում։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է պետքարտուղար Բլինքենը հրադադարի կոչերով հասցեական դիմել Ադրբեջանի նախագահին։
Միեւնույն ժամանակ, Փրայը ձեռնպահ է մնացել հակամարտության սրման համար պատասխանատվությունը այս կամ այն երկրի վրա դնելուց։ «Իրականում կարելի է Ադրբեջանի գնդակոծությունների զգալի հետքեր տեսնել Հայաստանի տարածքում։ Բայց հիմա գլխավորն այն է, որ երկու կողմերն էլ դեէսկալացիայի իրենց պատրաստակամությունն են հայտնել»,- ասել է նա։
Միեւնույն ժամանակ, Փրայսը Ռուսաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում, որպեսզի օգնի դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մենք ներգրավված բոլոր կողմերին, այդ թվում՝ Ռուսաստանին, կոչ ենք անում օգտագործել իրենց նշանակալի ազդեցությունը կառուցողական եղանակով դեէսկալացիայի համար։ Ռուսաստանը զգալի ազդեցություն ունի հակամարտության երկու կողմերի վրա, ուստի ԱՄՆ-ը Մոսկվային կոչ է արել եւ կոչ է անում իր ազդեցությունը կառուցողական օգտագործել»։