Մենք վճռական ենք՝ քննարկելու Կովկասում տիրող իրավիճակը: Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է Հնդկաստանի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանի երկայնքով հարվածների մասին վերջին հաղորդագրությունները, ներառյալ՝ քաղաքացիական բնակչությանն ուղղված հարվածները, մտահոգիչ են։
«Ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բախումները և զսպվածություն ցուցաբերել։ Այս գործողությունները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության և կայունության համար։ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարող լռել և թույլ տալ իրավիճակի վատթարացում»,-ասել է նա։