ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթվա վերջին կայցելի Հայաստան՝ ի նշան աջակցության Ադրբեջանի հետ մահացու կռվի մեջ գտնվող երկրին։
POLITICO-ին այս մասին հայտնել են այցին ծանոթ երկու անձինք: Փելոսին ճամփորդությունը կիրականացնի Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփեյերի (Կալիֆորնիա) ուղեկցությամբ։ Նախատեսվում է, որ նա Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։