ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իռլանդիայի ներկայացուցիչ Քեյթ Մորանը (Cait Moran) ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ նշել է, որ Իռլանդիան խորը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով, ներառյալ քաղաքացիական օբյեկտներին հարվածները ՀՀ տարածում, ինչն արգելված է միջազգային հումանիտար իրավունքով։
«Մենք ողջունում ենք այս պահին կրակի դադարեցման մասին լուրերը։ Խստորեն կոչ ենք անում դադարեցնել կրակը և հետևել ավելի վաղ ձեռք բերված միջազգային համաձայնությանը: Ընդգծում ենք , որ պետք է հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը, այլ երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության խախտումը չի կարող երբևէ ընդունելի լինել, պետք է վերադառնալ այն դիրքերը, որոնք եղել են մինչ այս էսկալացիան։ Հարկավոր է վերադառնալ դիվանագիտական ճանապարհով հակամարտության հանգուցալուծման»,- ասել է նա։