Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է: Կարող եմ նշել, որ զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրած խնդիրը»,- ասաց Պապիկյանը:
Նշենք, որ նիստի մեկնարկին Փաշինյանը հայտնեց 135 զոհի մասին, և նշեց, որ դա հայկական կողմի կորուստերի վերջնական թիվը չէ։