Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս 95 հայ զինծառայողի մարմին։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարություն էր տարածվել, որում նշվում էր, որ Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: