«Մենք կոչ ենք անում բոլորին զսպվածություն ցուցաբերել, անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հաստատակամորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:
«Նշեմ, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում։ Դիմակայության գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է գործերի վիճակի ուսումնասիրման արդյունքներով առաջարկություններ պատրաստել հավաքական անվտանգության խորհրդին»,-հիշեցրել է ՌԴ նախագահը ։
Ավելի վաղ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության խմբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը ձգտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը կարգավորել խաղաղ ճանապարհով:
Նա նշել է նաև, որ պետք է ելնել նրանից, որ լուծման բանալին հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի համատեղ աշխատանքն է՝ Ռուսաստանի կողմից խորհրդատվական աջակցությամբ: