Հինգշաբթի, 23 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Արսեն Թորոսյանի ընտանիքը նոր ձկնաբուծարան է հիմնել Ղազարավան գյուղում. «Հետք»

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն է՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան», գրում է «Հետք»-ը:

«Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021թ. մայիսի 27-ին: Ընկերության հիմնադիրը եղել է Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին: Իսկ 2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը:

Մինչ նախարարի տեղակալ նշանակվելը, Շավարշ Գրիգորյանը եղել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, ինչպես նաև զբաղեցրել է Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը: Նա եղել է նաև առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի օգնականը:

Պարզվում է, որ Շավարշ Գրիգորյանը ևս սեր ունի ձկնաբուծության հետ: Նրան է պատկանում խոշոր ձկնաբուծարաններից մեկի «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 16.67%-ը: Այն ձեռք է բերել 2021թ. ապրիլի 2-ին «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի հիմնադրումից մոտ երկու ամիս առաջ:

«Մակ Ֆիշ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009թ․-ին: Ընկերությունը «Մաքս Ֆիշ» ընկերությունների խմբի անդամ է: Հիմնական գործունեությունը ձկնաբուծությունն է՝ թառափի, սաղմոնի, իշխանի և այլ ձկնամթերքի աճեցում և վերարտադրություն, ինչպես նաև ձկան և ծովամթերքի առևտուր։ Պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան:

Ընկերության են պատկանում Արարատի մարզի մի քանի գյուղերում արհեստական ձկնաբուծության համար նախատեսված լողավազաններ՝ մոտ 14 հա ընդհանուր մակերեսով։

«Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնետերերից է նաև դեղագործական ոլորտում հայտնի «Իննովաֆարմ» ՍՊԸ-ի 15% բաժնետեր Վահրամ Թորոսյանը: Նրան է պատկանում «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 25%-ը:

Նշենք, որ հիմնադրումից ամիսներ անց «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերը փոխվել են: 2021թ. հոկտեմբերի 19-ից ընկերության 80% բաժնեմասը պատկանում է Արսեն Թորոսյանի հորը՝ Գևորգ Թորոսյանին: Իսկ 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը: Վերջինս նույնպես պաշտոն է զբաղեցրել Արագածոտնի մարզպետարանում: 2016թ. նշանակվել է Արագածոտնի արդեն նախկին մարզպետ ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանի օգնականի պաշտոնում: Օգնականի պաշտոնից ազատվել է 2017թ. օգոստոսի 11-ին: Մինչ այդ էլ աշխատել է հարկային մարմնում:

Հողատարածքը, որտեղ գործունեություն է ծավալում «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն, գտնվում է Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: Կադաստրի կոմիտեի տվյալների միասնական էլեկտրոնային բազայից ստացված տեղեկատվության համաձայն՝ հողի սեփականատերը ընկերությունում 20% բաժնեմաս ունեցող Սարգիս Թադևոսյանն է, ումից էլ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն վարձակալել է 217 քմ արտադրական նշանակության հողատարածք և 9 ջրավազան:

Նշենք, որ Սարգիս Թադևոսյանը նաև «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի տնօրենն է:

Արսեն Թորոսյանի ընտանիքը՝ մարզպետի խորհրդականի ընտանիքի անդամների միջոցով «ընդլայնվում» է Արագածոտնի մարզում:

Արսեն Թորոսյանը, հոր՝ Գևորգ Թորոսյանի և Սարգիս Թադևոսյանի՝ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ում բաժնետեր դառնալու հաջորդ օրը՝ 2021թ. հոկտեմբերի 20-ին, երկու միավոր հողատարածք է գնել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: Այս տեղեկատվությունը նշված է պաշտոնյայի 2021թ. գույքի, եկամուտների, շահերի տարեկան հայտարարագրում:

Թորոսյանը հողատարածքները գնել է ընտանիքի նոր բիզնես գործընկերոջ՝ Սարգիս Թադևոսյանի կնոջից՝ Աննա Թադևոսյանից՝ համապատասխանաբար վճարելով 3 մլն 700 և 1 մլն 300 հազար դրամ:

Սարգիս Թադևոսյանը Փարպի գյուղից է: Այդ գյուղից է նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը: Այս գործոնով պայմանավորված՝ ոչ միայն Սարգիս Թադևոսյանի որդին է պաշտոն զբաղեցնում մարզպետարանում, այլև եղբորորդին՝ 27-ամյա Գալուստ Թադևոսյանը: Վերջինս էլ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է:

«Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ձկնաբուծությամբ զբաղվելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն ստացել է 2022թ. մարտի 10-ին, 3 տարի ժամկետով: ՍՊԸ-ն «անանուն աղբյուրից» (այդպես է նշված տվյալներում) վայրկյանում ստանալու է 60 լիտր ջուր:

Անշարժ գույք գնելու առումով 2021թ.-ն «բարեբեր» է եղել Արսեն Թորոսյանի համար: Նա, Փարպիում գնած հողատարածքներից բացի, երկու միավոր հողատարածք էլ ձեռք է բերել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քարաշամբ գյուղում:

Հողատարածքներից մեկը 2 մլն 700 հազ. դրամով գնել է Քարաշամբի նախկին համայնքապետ Զորիկ Խլղաթյանից: Վերջինս համայնքը ղեկավարել է 24 տարի` 1996թ․-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 18-ը:

Պատմության մասնագետ Զորիկ Խլղաթյանն այժմ Քարաշամբ գյուղի դպրոցի տնօրենն է:

Մյուս հողամասը, որի արժեքը կազմել է 12 մլն 300 հազ. դրամ, ըստ հայտարարագրի, Արսեն Թորոսյանը գնել է Զորիկ Խլղաթյանի եղբորորդուց` 25-ամյա (գործարքի ժամանակ) Հենրիկ Խլղաթյանից:

Նշենք, որ Զորիկ Խլղաթյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել է համայնքապետի պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր: Այդ ժամանակ Քարաշամբ գյուղում իր անունով ունեցել է 16 միավոր հողատարածք, մեկ առանձնատուն և հողին ամրակցված 2 միավոր անշարժ գույք: Մեկ միավոր հողատարածք էլ հայտարարագրել է Կոտայքի մարզի Արզական գյուղում:

Նշված անշարժ գույքերից երեքը միանձնյա սեփականություն են, մնացած 17-ը` կնոջ և այլ անձանց հետ համատեղ:

Զորիկ Խլղաթյանի կինը` Գայանե Իսախանյանը, ըստ հայտարարագրի, 2020թ. սեպտեմբերի 18-ի դրությամբ իր անունով Քարաշամբում ունեցել է 21 միավոր անշարժ գույք, որից 5 միավոր հողի նկատմամբ միանձնյա սեփականատեր է:

Արսեն Թորոսյանը 2020թ. սեպտեմբերին, կնոջ հետ համատեղ, 13 մլն 692 հազար դրամով հողատարածք է գնել նաև Ծաղկաձոր համայնքում:

2021թ. գույքի, եկամուտների, շահերի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Արսեն Թորոսյանի եկամուտները կազմել են մոտ 28 մլն 420 հազ. դրամ և 20 հազ 737 եվրո: Դրամային եկամուտներից 9 մլն 520 հազ․ դրամը Արսեն Թորոսյանի հոր՝ Գևորգ Թորոսյանի նվերն է որդուն: Մնացածը ստացել է պետական մարմիններից՝ աշխատավարձ կամ այլ եկամուտ: Ինչ վերաբերում է եվրոյով արտահայտված եկամուտին, Թորոսյանն այն ստացել է ավստրիական «Bank Austria» բանկից:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img