Ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան ալիքում։
Սիմոնյանն անդրադարձել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն ալգելելու մասին լուրին՝ հայտնելով, որ իր մուտքը ՀՀ ևս արգելվել է։
«ՀՀ ներկայիս ղեկավարն արգելել է երկար տարիներ Հայաստանին աջակցող Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ Իմն, ի դեպ, նույնպես», — գրել է նա։