Անդրադառնալով հարցին, թե, ըստ Ադրբեջանի նախագահի, ղարաբաղյան կոնֆլիկտը արդեն պատմություն է, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատասխանել է. «Այս պարագայում կարող եմ կրկնել այն, ինչ բազմիցս հայտարարվել է ՌԴ իշխանությունների և անձամբ նախագահ Պուտինի կողմից։ Մեր մոտեցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը այն հարցն է, որ հարկ է թողնել եկող սերունդներին։
Երբ կձևավորվեն ընդունելի պայմաններ, որոնք արդարացի կլինեն բոլոր կողմերի համար։ Եվ անկասկած է, որ կարգավորման ողջ փաթեթը պետք է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունների արդյունք լինի։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին և դրա դրույթներին, դատելով Սոչիի հանդիպման արդյունքներից՝ հարցեր կան, որոնք դեռևս չի լինում համաձայնեցնել, բայց դրանց ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»։