Իրանի նախագահ Սաիդ Էբրահիմ Ռաիսին երեքշաբթի Թեհրանի «Սադաբադ» համալիրում պաշտոնապես դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ժամանել է Իրանի նախագահի հրավերով՝ բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ։
Ինչպես գրում է mehrnews.com-ը, դիմավորման արարողությունից հետո մեկնարկել են երկկողմ բանակցություններ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։
Իրանի և Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունների առանցքային թեմաներն են տարբեր քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը։