Մի քանի օրից ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:
Միրզոյանը նշեց, որ կան կենտրոններ, որոնք շահագրգիռ են հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմամբ: Հայաստանը կառուցողական կերպով մասնակցում է տարբեր հարթակներով այդ բանակցություններին: Մի քանի օր առաջ Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարներ հանդիպումը:
«Մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն: Այնտեղ կլինի իմ և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը»,- ասաց նա: