Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած աջ կուսակցությունների դաշինքը հաղթում է Իսրայելի արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
Քվեաթերթիկների 97%-ի մշակման արդյունքների համաձայն՝ Նեթանյահուի աջակողմյան կրոնական ճամբարը ամենաշատ տեղերն է ստանում Կնեսետում՝ 120-ից 65: Նախնական տվյալներով՝ մանդատների ամենամեծ թիվը՝ 32, բաժին է ընկնում նախկին վարչապետի «Լիկուդ» ազգային-ազատական կուսակցությանը։
Երկրորդ տեղում գործող վարչապետ Յաիր Լապիդի կուսակցությունն է՝ «Յեշ Աթիդը», որը խորհրդարանում կզբաղեցնի 24 մանդատ։