Երկուշաբթի, 10 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Հայաստանն ու Ադրբեջանը ունեն ամուր խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն ամուր խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ՝ լուծելով հաամարտությունը, որը սկսվել է Խորհրդային Միության փլուզման ժամանակ և շարունակվել ավելի քան 30 տարի:

Այս մասին Դոնֆրիդն ասել է հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

«Եղել են խնդիրներ, ինչպիսիք են ռազմական գործողությունները, որոնք բռնկվեցին սեպտեմբերի 13-14-ին: Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, մենք անմիջապես ներգրավվեցինք, որպեսզի կանգնեցնենք ռազմական բախումները: Այս բախումները մեզ հիշեցրեցին իրավիճակի փխրունության և համապարփակ ամուր խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին: Պետքարտուղար Բլինքենը կարևոր դեր ունեցավ երկխոսության հաստատման հարցում: Նա երկու երկրների արտաքին գործեր նախարարների հանդիպումներ հյուրընկալեց սեպտեմբերի 7-ին և նոյեմբերի 7-ին, ինչպես նաև հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույցներ ունեցավ երկու նախարարների հետ: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում հանդիպեց երկու երկրների իր գործընկերների հետ՝ ի ցույց դնելով ողջ վարչակազմի հավատարմությունը խաղաղության հաստատմանը: Հիմնականում մեր միջնորդությամբ Ադրբեջանը հոկտեմբերի 4-ին ազատ արձակեց 17 հայ ռազմագերիների, որոնք գերեվարվել էին սեպտեմբերյան մարտերի ժամանակ: Այսպիսի քայլերն օգնում են երկու կողմերի միջև վստահություն կառուցելու հարցում, և մենք օգտագործում ենք ցանկացած հնարավորություն՝ Ադրբեջանին կոչ անելու ազատ արձակել մնացած պահվող անձանց: Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել բանակցությունների թափը, և մենք սա անում ենք ԵՄ-ի և այլ գործընկերների հետ սերտ համակարգմամբ»,- ասել է Դոնֆրիդը:

Նա հավելել է, որ այս կոնտեքստում դրական են գնահատում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը և կողմերին հասկացնել են տվել, որ ցանկանում են օգտակար լինել:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img