Ադրբեջանցի պատգամավոր Նագիֆ Համզաևը կոչ է արել բոլոր ադրբեջանցիներին կամավոր բոյկոտել ֆրանսիական արտադրության ապրանքները՝ որպես պատասխան Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած հակաադրբեջանական բանաձևերի։
Համզաևը կոչ է արել վերանայել հարաբերությունները Փարիզի հետ, որպեսզի ապագայում «կրկին չառերեսվեն նման երախտամոռության»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։