Կիրակի, 26 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Խաղաղության պայմանագրի 2 տարբերակ կա, մեկը ՌԴ-ինն է, մեկը՝ Ադրբեջանինը․ Արևմուտքը մեզ տեքստ չի առաջարկել․ Արմեն Գրիգորյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մենք մեր ջանքերը կներդնենք, որ մինչև տարվերջ խաղաղության պայմանագիր ունենանք, հիմա ավելի մոտիկ լինելով՝ տարեվերջին, դժվար է ասել, որ կստացվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա, հայկական խմբագրված տարբերակը շուտով կփոխանցենք Ադրբեջանին, թե ինչու չի ստացվում, կարող եմ ասել, որ Հայաստանը իր ամբողջ ջանքերը ներդրել է, որ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիրը ստորագրենք։ Ադրբեջանը Հայաստանին տվել է խաղաղության պայմանագրի տեքստ, հայկական կողմը այդ տեքստի վրա աշխատել է և պատասխանը տվել է Ադրեջանին։ Վաշինգթոնի հանդիպումից հետո Ադրբեջանը փոխանցել է այդ տեքստի վրա աշխատած իր տարբերակը, Հայաստանը հիմա աշխատում է  այդ տեքստի վրա, որը շուտով կփոխանցենք: Երբ հինգ կետերից հետո ստացել ենք Ադրբեջանի խաղաղության տեքստը, այն, ըստ մեզ` այդքան էլ խաղաղության պայմանագիր չէր, հայկական կողմը այն դարձրել է շրջանակային խաղաղության համաձայնագիր։ Եթե ուզում ենք, որ համընդհանուր կարգավորում լինի, անհրաժեշտ է բոլոր խնդիրների համար շրջանակային  համաձայնության գալ»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանը ասաց, որ դեռևս վերջնական որոշում չկա, թե խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե առանձին միջազգային մեխանիզմ ենք ստեղծելու։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի տարբերակներին՝ Գրիգորյանը ասաց, որ կա երկու տարբերակ։ «Մեկը առաջարկել է ՌԴ-ն, իսկ մյուսն այն տեքստն է, որը մեզ փոխանցել է Ադրբեջանը և որի վրա մենք աշախատում ենք։ Արևմուտքը որևէ տեքստ մեզ չի առաջարկել, Արևմուտքը փորձել է միջավայր ստեղծել բանակցության համար»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img