Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ բոլոր՝ 224 զոհերի ինքնությունները պարզված են, նույնականացման գործընթացն ավարտված է։
«Բազամկողմանի քննություն է իրականացվում յուրաքանչյուր զոհի մահվան հանգամանքները պարզելու գնահատական տալու համար»,- ասել է Գոռ Աբրահամյանը: