ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը հրաժարվել է եռակողմ հանդիպումից, հայտնում է News.ru-ն։
Նա նշել է, որ Երևանը վերջին պահին որոշել է չմասնակցել միջոցառմանը։ «Ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց»,- ասել է Լավրովը։