ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանին ուղղված հարցեր կան այն առնչությամբ, թե ինչպես են երկրի իշխանությունները հայտնել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու մասին։ Լավրովի խոսքով, ըստ ՏԱՍՍ-ի, Երևանը դիվանագիտական ուղիներ չի օգտագործել։
«Մենք, ինչպես դուք, այս մերժման մասին տեղեկացել ենք մամուլի հաղորդագրությունից։ Որևէ դիվանագիտական խողովակներ, որոնք սովորաբար ներգրավված են լինում նման դեպքերում, չեն օգտագործվել։ Սա հայկական կողմի որոշումն է»,- ասել է Լավրովը։