Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ուրբաթ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում պահանջել է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռանա Արցախից։
«Նրա գործունեությունը կրում է «հանցավոր և արկածախնդիր» (չակերտները՝ Chap.am) բնույթ: Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ տալ: Եվ որքան շուտ այս մարդը հեռանա այս տարածաշրջանից, այնքան «լավ կլինի» բոլորի համար, առաջին հերթին՝ դրանից «տուժում է» տեղի բնակչությունը»,- ասել է Բայրամովը։