Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Բաքուն շրջափակմամբ ցանկանում է մեծացնել ճնշումը ռուսական խաղաղապահ ուժերի և հայկական կողմի վրա․ Die Presse

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ուկրաինայի պատերազմի ստվերի ներքո բռնապետ Ալիևը ցանկանում է ընդլայնել իր ազդեցությունը: «Հակամարտություն Լեռնային Ղարաբաղի շուրջ. ինչպե՞ս է բռնապետ Ալիևն օգտագործում Ռուսաստանի թուլությունը»: Նման խորագրով հոդված է հրապարակել ավստրիական Die Presse պարբերականը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Հոդվածի հեղինակը նախ ներկայացնում է Լաչինի միջանցքում վերջին շաբաթներին ստեղծված իրավիճակը, որի հետևանքով 120 հազար հայեր հայտնվել են շրջափակման մեջ:

«Իբր բնապահպանական մտահոգությունների պատրվակով, այն է՝ Ղարաբաղում ապօրինի հանքարդյունաբերությունը կանխելու նպատակով, նրանք (խմբ. ադրբեջանցիները) գրավել են ճանապարհը», — նշվում է հոդվածում։

Die Presse-ը նաև նշում է, որ ռուս խաղաղապահները, որոնք պետք է հետևեն հրադադարի պահպանմանը և հսկեն միջանցքը, ոչինչ չեն անում: Պարբերականը կանխատեսում է, որ այս իրավիճակը «կարող է է՛լ ավելի սրվել՝ վտանգի տակ դնելով դիվանագիտական ճանապարհով խաղաղության համաձայնագրի հասնելու փորձերը և կարող է հանգեցնել հումանիտար առումով արտակարգ իրավիճակի»:

Հոդվածի հեղինակը նաև ներկայացնում է այժմ Ստեփանակերտում տիրող իրավիճակը՝ փակ խանութներ, մրգի և բանջարեղենի պակաս, դեղերի և վառելիքի պակաս, ծանր հիվանդներ և վիրավորներ, որոնց հնարավոր չէ Հայաստանի Հանրապետություն տեղափոխել:

Die Presse-ը մեջբերում է նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը, ով խոսել է հումանիտար աղետի և բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշման մասին: Այնուհետև անդրադարձ է կատարվում Ստեփանակերտի բազմահազարանոց հանրահավաքին:

«Տասնյակ հազարավոր մարդիկ վերջերս Ստեփանակերտում ցույց էին կազմակերպել ճանապարհի բացման համար: Մարդիկ շարունակում են կտրված մնալ արտաքին աշխարհից։ Բողոքի ակցիան ցույց է տալիս ղարաբաղահայության խոցելիությունը. 2020 թվականի աշնանը հայկական և ադրբեջանական ուժերի միջև վերջին վեցշաբաթյա պատերազմից հետո նրանց անվտանգության վիճակը նկատելիորեն վատթարացել է», — գրում է պարբերականը։

Հոդվածի հեղինակը շեշտում է, որ հրադադարից հետո մարտերը շարունակվել են նաև Հայաստանի տարածքում:

«Այս շրջափակումը Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից հետո առաջին միջադեպը չէ: Այս տարի մարտեր են եղել տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանի տարածքում», — նշվում է հոդվածում։

Խորհրդային տարիներից մինչև 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը հակիրճ ներկայացնելուց հետո պարբերականն անդրադառնում է Բաքվի նպատակներին:

«Բաքուն շրջափակմամբ ցանկանում է մեծացնել ճնշումը ռուսական խաղաղապահ ուժերի և հայկական կողմի վրա։ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը, հավանաբար, փորձում է օգտագործել այս և նմանատիպ սադրանքները՝ բարելավելու իր դիրքերը խաղաղության երերուն բանակցություններում։ Ալիևը որոշ ժամանակ է՝ շահարկում է խաղաղության միջնորդ հանդիսացող Ռուսաստանի թուլությունը: Զբաղված լինելով Ուկրաինայում պատերազմով՝ Մոսկվան ավելի քիչ ուշադրություն և ռեսուրսներ ունի այլ թեժ կետերի համար», — նշում է Die Presse-ը՝ հավելելով, որ Ռուսաստանը քայլեր չի ձեռնարկում Բաքվի ագրեսիվ քաղաքականության դեմ, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրել է իր գործընկեր Վլադիմիր Պուտինին, որ «հրատապ հարցը» պետք է վերջնական լուծում ստանա:

Միևնույն ժամանակ Բաքվի կողմից ուղարկված ակտիվիստները պահանջում են ստուգել Լաչինի միջանցքով անցնող բոլոր մեքենաները։

«Այդ կերպ Ադրբեջանը կարող է ստեղծել իր սեփական անցակետերը և այդպիսով ավելի ընդլայնել իր մուտքը դեպի տարածք», — նշում է պարբերականը՝ հավելելով, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օրերս նույնպես ասել է, որ Բաքուն պահանջում է մուտք գործել Ղարաբաղի հանքեր և միայն այդ դեպքում կդադարեցնի շրջափակումը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img