Մեծ Բրիտանիան Ուկրաինային նվիրաբերել Է ավելի քան 1000 VALLON մետաղորսիչ և ռումբերի վնասազերծման 100 հավաքածու: Այս մասին նշվում է Միացյալ Թագավորության կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Նշվում է, որ VALLON-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մաքրել ականապատ դաշտերը երթուղիները և ճանապարհները դարձնել ավելի անվտանգ։
Այն կարող է նաև օգնել քաղաքացիական ենթակառուցվածքները և տները պայթյունավտանգ նյութերից մաքրելու աշխատանքներում։