Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ: Այս մասին գրում է ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մինչև -10° ջերմաստիճանի պայմաններում ադրբեջանցի պսևդոակտիվիստ բնապահպանները մեկնել են Բաքու տաքանալու։ Նրանց տեղում զինվորներ են: Դիմակներն ընկել են. Լաչինի միջանցքի արգելափակումը (28 օրով) իսկապես պատերազմի առաջին արարն է Արցախի հայության դեմ», — գրել է Բյուսոնը՝ գրառմանը կցելով նաև լուսանկարներ: