Շաբաթ, 25 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

ՀՀ կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու համար․ Փաշինյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանի Հանրապետության կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։

Լրագրողի հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վարչապետը պատկերացնում Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված հարցի լուծումը, ի՞նչ ճանապարհով և ի՞նչ է Կառավարությունը անում այդ ուղղությամբ։ Լրագրողը նաև վարչապետին խնդրեց անդրադառնալ ռուսական հարթակներում տարածված տեղեկությանը, թե Հայաստանը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին, այն է՝ եթե մինչև հունվարի 10-ը չբացվի Լաչինի միջանցքը, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից։

Վարչապետը նախ ասաց, որ չի կարծում, թե գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսել։

«Այն, ինչ ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է և մեծ հաշվով ավելացնելու բան չկա։ Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին»,- նշեց վարչապետը։

Վարչապետը անհրաժեշտ է համարում ավելի խորը և ընդհանրական հասկանալ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստը։

«Իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակն ունի։ Սա է ամենակարևոր կոնտեքստը խնդրի։ Սա պետք է հաշվի առնենք։ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումներն արտահայտվել են և, կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ուշադրության հրավիրեց այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վրա։

«Եթե ուշադրություն եք դարձրել, եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որը վերաբերվում է Լաչինի միջանցքին, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ որևէ ձևակերպում չկա։ Եվ, կարծում ենք, որ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ և այս գործընթացում և ընդհանրապես որևէ գործընթացում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող, ընդ որում՝ միջազգայնորեն լեգիտիմ դիրքորոշումները և մոտեցումները և հարցին մոտենում ենք այս տրամաբանությամբ»,- ավելացրեց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղին աննախադեպ ծավալի՝ ավելի քան 170 միլիարդ դրամի աջակցություն է ցուցաբերել։

«Մենք շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին։ Գիտեք, որ հումանիտար ճգնաժամը կառավարելու հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու համար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորված է աշխատանքային խումբ։ Գիտեք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում է հարցը բարձրացվել և այն շարունակում է մնալ ՄԱԿ ԱԽ-ի օրակարգում։ Իհարկե, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերաբերյալ ևս դիրքորոշումներ արտահայտել եմ տվյալ իրավիճակում։ Պետք է ուշադրություն հրավիրեմ այն փաստի վրա, որ, այո, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը, և դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ»,- եզրափակեց Փաշինյանը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img