ՀԱՊԿ-ը Երևանից տեղեկատվություն է ստացել Հայաստանում զորավարժությունների աննպատակահարմարության մասին և մշակում է դրանք այլ վայրում անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ Երևանը մերժել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունների անցկացումը Հայաստանում, քանի որ Հայաստանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը: ՀՀ Պաշտպանության նախարարը մերժման մասին գրավոր ծանուցել է ՀԱՊԿ-ի միավորված շտաբին։