Ինչպես արդեն տեղեկացրե ենք, Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և այժմ գտնվում են հիվանդանոցում։
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից պահանջեց ներկայացնել կոնկրետ անուններ, ովքեր պատասխանատու են և թերացել են իրենց աշխատանքում, որի հետևանքով տեղի է ունեցել այդ ողբերգությունը։ «Պետք է շատ կոնկրետ, անհատականա հետևանքներ լինեն»- ասաց Փաշինյանը։
Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են՝
2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյան,
2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյան,,
2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյան,
2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյան,,
Բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյան,
Բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյան,
Բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյան,
Բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյան: