Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, անկախ և ինքնաբավ բևեռներից մեկը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
«Ակնհայտ է, որ միությունն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, անկախ, ինքնաբավ բևեռներից մեկը, լինելու ձգողության կենտրոն բոլոր անկախ պետությունների համար, որոնք կիսում են մեր արժեքները և ձգտում են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ», — ընդգծել է Պուտինը: