ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չԷ և մտադրություն չունի դառնալ այդ հակամարտության կողմ: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Die Welt հրատարակությանը տված հարցազրույցում, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«ՆԱՏՕ-ն պատերազմող կողմ չէ և չի լինելու: Մենք մեր զորքերը կամ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները չենք ուղարկում Ուկրաինա»,- ասել է Ստոլտենբերգը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ դաշինքը Կիևին աջակցում է սարքավորումներով։