Կիրակի, 19 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Սարսանգի ջրամբարի ռեսուրսները կրճատվել են, ադրբեջանցի ֆերմերները պիտի իմանան՝ իրենց իշխանությունների շնորհիվ այս տարի ոռոգման ջուր չեն ունենա և կզրկվեն սննդի և եկամտի հնարավորությունից. Ա. Բեգլարյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի շրջափակման պատճառով Ադրբեջանում 96 հազար հեկտար հողը բավարար ջուր չի ստանա: Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ի իր ուղերձում որոշ փակագծեր է բացել Արցախում տիրող էներգետիկ ճգնաժամի և Սարսանգի ջրային պաշարների վերաբերյալ։ Մի քանի փաստ և շեշտադրում դրանց վերաբերյալ:

1. Հունվարի 9-ից ամբողջությամբ ընդհատելով Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչպես նաև շրջափակման ողջ ընթացքում պարբերաբար ընդհատելով գազի մատակարարումը, ադրբեջանական կողմը միտումնավոր հրահրեց էներգետիկ ճգնաժամը՝ որպես ճնշման հիմնական միջոց։

2. Այդ ժամանակվանից մենք անցել ենք էներգետիկ համակարգի ճգնաժամային կառավարմանը՝ օգտագործելով տեղական ՀԷԿ-երը ամբողջ հզորությամբ և հնարավորինս սահմանափակելով սպառումը, այդ թվում՝ խոշոր տնտեսական ձեռնարկությունների գործունեության կասեցման և անջատումների միջոցով:

3. Այս ընթացքում Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները խիստ սպառվել են, քանի որ մեր գլխավոր հիդրոէլեկտրակայանի շահագործման համար մենք բաց թողեցինք շատ ավելի շատ ջրային ռեսուրսներ՝ 50 մեգավատ հզորությամբ, քան դրանք մտնում են Սարսանգ։

4. Այժմ իրավիճակն արդեն կրիտիկական է, ինչը նշանակում է, որ կարճ ժամանակում կունենանք էլեկտրաէներգիայի արտադրության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսների ծայրահեղ պակաս՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

5. Գրեթե 600 մլն խմ տարողությամբ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները ճնշող մեծամասնությամբ կրճատվել են, ինչը գարնանը և ամռանը լուրջ ճգնաժամ կստեղծի առաջին հերթին ադրբեջանցի ֆերմերների համար, քանի որ ջրային ռեսուրսները չեն բավարարի Ադրբեջանի Թարթառի, Աղդամի, Բարդի, Գորանբոյի, Եվլախի և Ախջաբադի շրջաններում մոտ 96000 հեկտարը ոռոգելու համար։

6. Ուստի Ադրբեջանի այս շրջանների բնակիչները պետք է տեղյակ լինեն, որ իրենց իշխանությունների և ինքնակոչ կեղծ ակտիվիստների շնորհիվ այս տարի ոռոգման ջուր չեն ունենա և կզրկվեն սննդի և եկամտի հնարավորությունից։

Հ.Գ.  Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերանորոգել վնասված ցանցը և առաջիկա օրերին վերականգնել Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ որքան շուտ վերականգնվի Արցախի էլեկտրամատակարարումը, այնքան շուտ ոռոգման ջուրը հասանելի կլինի ադրբեջանցի ֆերմերներին»,- գրել է նա։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img