Հինգշաբթի, 30 Մարտի, 2023
- Գովազդ -spot_img

Ալիևի ազգականի սպանության համար դատապարտված Սերգեյ Կարապետյանը պատրաստվում է ինքնահրկիզվել Օդեսայում ՀՀ հյուպատոսության դիմաց. Նաիրա Զոհրաբյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Սերգեյ Կարապետյանը պատրաստվում է ինքնահրկիզվել Օդեսայում Հայաստանի հյուպատոսության դիմաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Սերգեյի պատմությունը շատերը գիտեն։ 2015 թվականին, Խերսոն քաղաքի ռեստորաններից մեկում Ադրբեջանի նախիջեւանյան կլանի ներկայացուցիչների եւ հայերի միջեւ ընդհարում է տեղի ունենում, եւ էդ կուտոկի մեջ է լինում Ջուղայի խաչքարերը «գնդակահարածներից» մեկը, ով Ալիեւի ազգականն էր։ Միջադեպը վերածվում է դաժան ծեծկռտուքի, որի ժամանակ սպանվում է Ալիեւի ազգականն ու 2015 թվականի օգոստոսից Սերգեյ Կարապետյանը Խերսոնի բանտում էր։

Որպես պատգամավոր եւ հանձնաժողովի նախագահ ես երկար եմ զբաղվել Սերգեյի խնդրով, որպեսզի պատիժը կրելու համար տեղափոխվի Հայաստան, բայց էս նոր խորհրդարանում այլեւս չգտնվեց մեկը, որ հայ մարդուն Հայաստան տեղափոխելու հարցով զբաղվի։

Իսկ ի՞նչ է եղել հիմա. դեկտեմբեր ամսին Խերոսնի բերդը ռմբակոծվում է, շատերը զոհվում են, իսկ Սերգեյը մի կերպ կարողանում է հասնել Օդեսա ու դիմել հայկական եկեղեցի եւ հյուպատոսություն։

Եւ ահա ինչպես ինձ պատմում է Սերգեյը, դեկտեմբերի 2-ից, գրեթե ամեն օր գնում է Օդեսայի հայկական հյուպատոսություն, որպեսի հայրենիք վերադարձի փաստաթուղթ ստանա։ Հիշեցնեմ, որ մեր դեսպանությունների եւ հյուպատոսությունների օրենսդրական պարտականությունների մեջ է մտնում սեփական հայրենակիցների շահերը պաշտպանելը, մինչդեռ դեկտեմբերի 2-ից փոխհյուպատոս Դավիթ Խաչատրյանը Սերգեյ Կարապետյանին ասում է՝ «հեսա էս հարցը լուծելու ենք» ու էսպես՝ արդեն 3 ամիս։

Ինչի՞ եմ այս ամենի մասին հիմա գրում, որովհետեւ Սերգեյ Կարապետյանն ինձ ասաց, որ պատրաստվում է ինքնահրկիզվել Օդեսայի հյուպատոսության դիմաց։

Ու որ հետո Ուկրաինայում մեր ժպտերես դեսպանն ու Օդեսայում մեր հյուպատոսը եւ էդ կանտորայի սաղ սաստավը չասի՝ «վա՞յ, մենք չգիտեինք»։

Հա, մի բան էլ՝ Խերսոնի բերդի ռմբակոծումից փրկվելուց, Օդեսա հասնելուց ու հայկական եկեղեցի եւ հյուպատոսություն դիմելուց՝ որեւէ անգամ Սերգեյին չեն հարցրել՝ բա որտե՞ղ ես քնում եւ ի՞նչ ես ուտում՝ հայ մարդ»,- գրել է Զոհրաբյանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img