«Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՈՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ» նախաձեռնության շրջանակում մարտի 25-ին ժամը 13։00-ին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ գյուղում տեղի կունենա ՀՀ դրոշի տեղադրման արարողությունը, որը կուղեկցվի մշակութային համարներով:
ՀՀ դրոշը տեղադրվում է Ռոդրիգո և Սիլվինա Նահապետյանների հովանավորությամբ։
Հիշեցնենք, որ նախաձեռնության շրջանակում առաջին դրոշը տեղադրվել է մարտի 5-ին Շիրակի մարզի սահմանամերձ Անիպեմզա գյուղում։