Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում։
Նախագծին կողմ քվեարկեցին միայն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չմասնակցեց քվեարկությանը։ Արդյունքում նախագիծը ստացավ 28 կողմ ձայն։
Ավելի վաղ այս հայտարարությունը բացասական եզրակացության էր արժանացել ԱԺ մշտական հանձնաժողովում։